
Սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհետացումը հասարակական դաշտից։
Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները նրան թույլ չեն տալիս հեռանալ երկրից։
«Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից խլել են անձնագիրը, որպեսզի նա չկարողանա մեկնել արտերկիր: Նա կապ է պահպանում ԱՄՆ-ի հետ, տեղեկություններ է տրամադրում նրանց, մի քանի անգամ փորձել է փախչել երկրից, բայց չի հաջողվել։
Ղարիբաշվիլին ժամանակին Բիձինա Իվանիշվիլիի ամենամոտ մարդկանցից էր։ Սակայն անցյալ տարվա հունվարին նա հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերջին վերադարձից հետո: Կոբախիձեն դարձավ վարչապետ, իսկ Ղարիբաշվիլին ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը, որը ձեռք բերեց նաև «պատվավոր» նախագահ՝ անձամբ Իվանիշվիլին։
Անցած տարեվերջին ինսայդերական տեղեկություն տարածվեց, որ Ղարիբաշվիլին հեռանում է «Վրացական երազանքից»։ Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերին, հրապարակվեցին նրա լուսանկարները հիվանդանոցում։ Նա ասաց, որ մարզումների ժամանակ վնասել է ուսը, սակայն հասարակության մեջ լուրեր են տարածվել, որ իրեն իրականում ծեծի են ենթարկել կուսակիցները, դա հերքել են «Վրացական Երազանքը» և անձամբ Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին դեռ չի մեկնաբանել իր մասին նոր լուրերը։ newsgeorgia.ge