
Վանգան 2025 թվականին աղետալի երկրաշարժեր էր կանխատեսել, որոնցից մեկն արդեն տեղի է ունեցել: Անցյալ շաբաթ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը մոտ 2000 մարդու կյանք խլեց Թաիլանդում և Մյանմայում։
Վանգան համբավ է ձեռք բերել իր զարմանալի ճշգրիտ մարգարեությունների շնորհիվ: Վաղ մանկության տարիներին կուրանալով, Վանգան պնդում էր, որ գտել է իր շնորհը սարսափելի փոթորկի ժամանակ: Նա կանխատեսել էր սեպտեմբերի 11-ի հարձակումները, արքայադուստր Դիանայի մահը և գլոբալ տաքացումը, ներառյալ զանգվածային ջրհեղեղները:
Նրա կանխատեսումը 2025 թվականին ավերիչ երկրաշարժերի մասին արդեն իսկ պարզվել է ճշգրիտ: Բացի Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած ողբերգությունից, 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Տոնգայում (Օվկիանիա)՝ առաջացնելով ցունամիի նախազգուշացում ողջ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի համար։
Մյանմայի իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել, իսկ ՄԱԿ-ը շտապ խնդրել է մոտ 7,8 միլիարդ դոլար՝ տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Վանգան նախազգուշացրել է, որ 2025 թվականը կլինի ոչ միայն աղետալի երկրաշարժերի, այլև «դաժան պատերազմների» և համաշխարհային «ապոկալիպսիսի» տարի։ Նա նկարագրել է նոր հակամարտություն Եվրոպայում՝ հայտարարելով, որ 2025 թվականին երկու երկրների միջև պատերազմ կսկսվի, որը կազդի ողջ աշխարհի վրա։
Հատկանշական է, որ նրա խոսքերը համընկնում են մեկ այլ հայտնի պայծառատեսի՝ Նոստրադամուսի կանխատեսումների հետ։ Նա կանխատեսել է, որ «Եվրոպայի ժողովուրդը կներքաշվի դաժան պատերազմների մեջ», և ավելացրել, որ Մեծ Բրիտանիան ներգրավված կլինի հակամարտության մեջ։ mediamag.am