
ԱՄՆ-ի բնակիչները սկսել են մթերքներով համալրվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո: Այս մասին գրում է Independent պարբերականը:
«Ես ամեն ինչից կրկնակի շատ եմ գնում՝ լոբի, պահածոներ, ալյուր, ամեն ինչ»,- մեջբերվում է գնորդներից մեկը:
Պարբերականի տվյալներով՝ Ամերիկացիները սկսել են այնպիսի մթերքներ գնել, ինչպիսիք են շաքարավազը, ալյուրը և ջուրը.
Մատակարարման շղթայի կառավարման ընկերության հիմնադիր Անիշ Կապուրի խոսքով՝ ապրանքների ձեռքբերումն անխտիր հիշեցնում է համավարակի շրջանը: auroranews.am