
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը կանցկացվի Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։ Դա բխում է Վրաստանի մշակույթի նախարարության՝ պետական գնումների գործակալության կայքում տեղադրված փաստաթղթերից։
Ինչպես հայտնում է bm.ge-ն, նախարարությունը մրցույթ է հայտարարել միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսելու մրցույթից վեց ամիս առաջ, այսինքն՝ մայիս-հունիս ամիսներին։ Կազմակերպության առաջին փուլի համար հատկացվել է 172,3 հազար եվրո։ Այդ միջոցները կօգտագործվեն, մասնավորապես, Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպչական խմբի ժամանման և մրցույթի գովազդային արշավի համար։
Բեմի, ձայնային և լուսային սարքավորումների տեղադրումը կսկսվի միջոցառումից 30 օր առաջ։ Եզրափակչից 10 օր առաջ Թբիլիսի կժամանեն մասնակից երկրների պատվիրակությունները: Այս ընթացքում նախատեսված են փորձեր, էքսկուրսիաներ և մշակութային ծրագիր։
Վրաստանը մրցույթն անցկացնելու իրավունք ստացավ այն բանից հետո, երբ 2024 թվականին Մադրիդում հաղթեց 11-ամյա Անդրիա Փուտկարաձեն։ 2025 թվականի մրցույթում Վրաստանի ներկայացուցչի անունը դեռևս չի նշվում։ Դեռ հայտնի չէ, թե այս տարի ով է ներկայացնելու Վրաստանը։ Մշակույթի նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ, ակնկալվում է մասնակցություն «նվազագույնը 12 և առավելագույնը 20 երկրներից»։ newsgeorgia.ge