
«Իմ Ջիգրաշեն» երգն առաջին անգամ հնչել է 1990 թվականին, սակայն օրերս այն նոր շունչ ստացավ շնորհիվ աշուղ Ալիք-Ջավախքի (Ալիկ Քսպոյան):
Երգչին և նրա երգչախմբի սաներին ջերմորեն դիմավորեցին ինչպես նրա դպրոցական տարիների ընկերները, այնպես էլ Ջիգրաշեն գյուղի բնակիչները։
Ինչպես նշեց Ալիկ Քսպոյանը, երգը ձայնագրվել է Երևանի ստուդիայում, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Ջիգրաշենում։
Գյուղի բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեցին, որ Ալիկ Քսպոյանը ոչ միայն տաղանդավոր երգիչ է, այլև՝ բարերար։ Ամեն տարի սեպտեմբերի 1-ին, նա կանգնած է առաջին դասարանցիների կողքին՝ աջակցելով թե՛ նվերներով, թե՛ ֆինանսապես։
Նրան բնութագրում են որպես բարի և յուրահատուկ անձնավորություն։
Աշուղ Ալիք-Ջավախքը (Ալիկ Մարգարի Քսպոյան) ծնվել է 1950 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում, ներկայումս ապրում է Ախալքալաք քաղաքում։ Նա ապրում և ստեղծագործում է Ջավախքում՝ արժանապատվորեն ներկայացնելով իր ծննդավայրի հոգևոր ու մշակութային աշխարհը։
Տեսանյութ․