Նարե Էլոյանը սեղանի թենիսի մրցույթում դարձավ բրոնզե մեդալակիր

Նարե Էլոյանը սեղանի թենիսի մրցույթում դարձավ բրոնզե մեդալակիր

Ապրիլի 4-6-ը Թբիլիսիի «Արենա» մարզահամալիրում անցկացվեց սեղանի թենիսի երիտասարդական առաջնություն։ Մրցաշարին մասնակցում էին 180 մարզիկներ՝ Վրաստանի տարբեր շրջաններից։

Նինոծմինդայի մարզադպրոցի սաները նույնպես ունեցան իրենց մասնակցությունը։

«Վրաստանի սեղանի թենիսի մրցույթում Նարե Էլոյանը, ով ցուցաբերեց գեղեցիկ խաղ, Սամցխե Ջավախեթիի պատմության մեջ առաջին անգամ ստացավ բրոնզե մեդալ»,- ասաց Նինոծմինդայի սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը։

Տեսանյութ․