Դատարանում հայտնաբերվել է 51-ամյա աշխատակցի դին

Դատարանում հայտնաբերվել է 51-ամյա աշխատակցի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շտապօգնության 08» խումբը «ուշագնացություն» կանչով մոտեցել է Շենգավիթի դատարան, որտեղ հայտնաբերել են  դատարանի աշխատակից, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ի դին։

Շենգավիթ դատարանի կարգադրիչների բաժնի պետի տեղակալ, Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 8-ին ժամը 16։30-ի սահմաներում Շենգավիթի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ս․-ն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բարձրախոսը նետել է ներկաներից մեկի ուղղությամբ, որին միջամտել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող կարգադրիչ Արմեն Մ․-ն՝ փորձելով կանխել Նարեկ Ս․-ի գործողություները, որի արդյունքում՝ ունենալով առողջական խնդիրներ, ինքնազգացողությունը վատացել է և հանկարծամահ եղել:

Դատաբժշկի նախնական զննությամբ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փասոտվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատակից էր, կոչումով կապիտան։