Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում իր թեկնածության առաջադրումը Վրաստանի նախագահական ընտրություններում՝ «Վերազանքի» կողմից:րացական
«Ոչինչ բացառել չի կարելի: Ես վտահ եմ, որ մենք կունանանք լավ թեկնածու՝ մեծ հավակնություններով: Թե ով կլինի նախագահի թեկնածուն, կոալիցիան կորոշի մոտակա ամիսներին»,-ասել է Ալասանիան, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» կողմից նախագահի թեկնածու կարող է առաջադրվել երկրի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն: Միաժամանակ, նա նշել էր, որ որոշումը պետք է կայացնի կոալիցիան եւ ինքը հաշվի կնստի իր թիմի որոշման հետ:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: Այդ ընտրություններին չի կարող մասնակցել Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, քանի որ նա արդեն երկու անգամ անընդմեջ ընտրվել է այդ պաշտոնում:NEWS.AM