Հնդկաստանում կայծակներից զոհվել է 25 մարդ

Հնդկաստանում կայծակներից զոհվել է 25 մարդ

Առնվազն 25 մարդ զոհվել է կայծակների հարվածներից արեւելյան Բիհար նահանգում։ Այս մասին տեղեկացրել է PTI գործակալությունը։

Նալանդ օկրուգում գտնվող նահանգի գլխավոր նախարարի գրասենյակի հրապարակած հայտարարությունում տեղեկացվել է 18 զոհի մասին, եւս մի քանի մարդ զոհվել է այլ օկրուգներում։

Տեղի քաղաքական կուսակցություններից մեկի՝ Rashtriya Janata Dal-ի առաջնորդ Թեջաշվի Յադավը X-ում հայտնել է, որ տարերքի պատճառով հինգշաբթի տարածաշրջանում մահացել է ավելի քան 50 մարդ։ «Ես խորապես ցավում եմ ավելի քան 50 մարդու ողբերգական մահվան առիթով տարբեր միջադեպերից՝ կապված փոթորկի, անձրեւի, կայծակների, ծառերի ընկնելու եւ պատերի փլուզման հետ Բիհարում»,- գրել է նա։