Նորաշեն թաղամասի ֆուտբոլային մինի մարզադաշտը ունի վերանորոգման կարիք

Նորաշեն թաղամասի ֆուտբոլային մինի մարզադաշտը ունի վերանորոգման կարիք

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի ֆուտբոլային մինի մարզադաշտը գտնվում է անմխիթար վիճակում։

Նորաշենի բնակիչները դիմել են NOR ռադիոկայանին՝ խնդրելով լուսաբանել մարզադաշտի ներկայիս վիճակը։ Նրանց խոսքով, մարզադաշտը նման անմխիթար վիճակում է գտնվում արդեն երկար ժամանակ։

Այցելելով Նորաշեն թաղամաս՝ NOR ռադիոկայանի լրագրողները ևս ականատես եղան, որ արհեստական գորգը քանդվել է ուժգին քամիների հետևանքով և ներկայումս հրատապ վերանորոգման կարիք ունի։ Բացի այդ, դարպասներից մեկը նույնպես ընկած է գետնին։ Ճաղավանդակները պոկված վիճակում են։ Մարզադաշտի գիշերային լուսավորությունները ևս անսարք վիճակում են։

Վերանորոգման աշխատանքների իրականացումը և դրանց մեկնարկի ժամանակը պարզելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ենթակառուցվածքների բաժնի հետ, սակայն դա մեզ չհաջողվեց։ NOR ռադիոկայանը հետագայում կանդրադառնա այս խնդրին։

Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացվել են 2022 թվականին։ Նորաշենի մինի ֆուտբոլի խաղադաշտի բարեկարգման համար հատկացվել էր մոտավորապես 48 000 լարի: Մրցույթը հայտարարվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2 մինի մարզադաշտերի՝ Նորաշենի և Սաղամոյի համար։ Բարեկարգման աշխատանքներն իրականացրել էր «შპს ოვალი» շինարարական ընկերությունը, որտեղ հայտարարված 78 000 լարիի համապատասխան մրցույթը, ընկերությունը շահել էր 71 650 լարիով: (NAT220018071)

Կարդացեք նաև՝