՛՛Կենդանիների առողջության պահպանում՛՛ պետական ծրագրի շրջանակներում Ազգային անվտանգության գործակալությունը անցկացնում է ընտանի կենդանիների պատվաստում:
Գործակալության տարածաշրջանային կառավարման ղեկավար Լիա Բեկաուրիի խոսքով՝ այս տարի պատվաստումները կիրականացնեն փուլային կարգով: Տարվա առաջին հատվածում նախատեսված է պատվաստել մանր և խոշոր եղջերավոր անասուններին դաբաղի և սիբիրախտի դիմաց: Ամռանը Վրաստանի տարբեր շրջաններից Նինոծմինդայի մունիցիպալիտետի արոտավայրեր են բերվում մեծ քանակությամբ մանր եղջերավոր անասուններ, որոնք ևս պատվաստվում են դաբաղի դիմաց:
Զուգահեռաբար պատվաստվում են նաև խոշոր եղջերավոր անասունները բրուցելոզի դիմաց, որը կավարտվի տարվա վերջին: Նախատեսված է նաև պատվաստել փոքր եղջերավոր անասուններին ծաղիկի և ժանտախտի դիմաց, իսկ ընտանի գիշատիչ կենդանիները՝ կատաղության դիմաց:
Այս բոլոր միջոցառումները իրականացվում են անվճար:
Բորիս Ղարսլյան