
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։
Բանակցությունները կայացել են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակներում։
Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։
Նա գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի կապակցությամբ։ Էրդողնը նաև հավելել է, որ Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։