Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

Մայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը:

«Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։

Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։

Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնը ուրբաթ օրը նարնջագույն նախազգուշացում է հայտարարել երկրի հյուսիսային հատվածներում:

Չինաստանն ունի եղանակի նախազգուշացման չորս մակարդակ, կարմիրը ներկայացնում է վտանգի ամենաբարձր մակարդակը, որին հաջորդում են նարնջագույնը, դեղինը և կապույտը նվազման կարգով: shantnews.am