ՃՏՊ Նինոծմինդա- Ախալքալաք ճանապարհին. Մեքենան հայտնվել է արտի մեջ

ՃՏՊ Նինոծմինդա- Ախալքալաք ճանապարհին.  Մեքենան հայտնվել է արտի մեջ

Այսօր` ապրիլի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում Նինոծմինդա -Ախալքալաք ճանապարհին` Ջիգրաշեն գյուղի մոտակայքում, թեթև մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել արտի մեջ և շրջվել գլխիվայր։

NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ բարեբախտաբար զոհեր չկան, ղեկին կին է եղել։

Տեղում աշխատում են, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները։