Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղի բնակիչների համար խնդիրներ է ստեղծում: Մասնավորապես գյուղացիները չեն կարողանում իրենց անասուններին արոտավայր ուղարկել, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել սեփական ցանքատարածություններում:
Երկաթողու շինարարության ժամանակ գյուղի մոտակայքում անասուններին արոտավայր ուղարկելու այլընտրանքային ճանապարհ չի նախատեսվել: Իսկ այժմյան ճանապարհը շատ հեռու է գյուղից և իրենից ներկայացնում է խորը փոսեր՝ լցված անձրևաջրերով, անանցանելի է ինչպես տրանսպորտի, այնպես էլ կենդանիների համար:
՛՛Մի քանի անգամ մենք դիմել ենք շինարարական ընկերությանը, սակայն նրանք չեն ուզում մեզ լսել և արձագանքել: Ներկայումս երկաթուղին չի գործում, իսկ երբ որ սկսի այն գործել, այլևս անհնար կլինի անասուններին դաշտում արածեցնել՛՛,- անհանգստություն հայտնեցին Փոքր Գոնդուրա գյուղի բնակիչները:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան