
Numbeo-ն թարմացրել է կաթի գների ինդեքսը ընթացիկ տարվա համար։ Տվյալների համաձայն՝ Վրաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 29-րդ տեղը։ Հետազոտության համաձայն՝ Վրաստանում 1 լիտր կաթն արժե միջինը 1,84 դոլար։
Հարկ է նշել նաև, որ հարևան երկրներից կաթն ամենաթանկն է Վրաստանում, իսկ ամենաէժանը Թուրքիայում է, որտեղ 1 լիտրի միջին գինը 90 ցենտ է (112-րդ տեղ):
Ինչ վերաբերում է մյուս հարեւան երկրներին, ապա դրանց գներն այսպիսի տեսք ունեն՝ Հայաստան (52-րդ տեղ) – 1,59 դոլար, Ադրբեջան (69-րդ տեղ) – 1,34 դոլար, Ռուսաստան (106-րդ տեղ) -1,01 ցենտ:
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա աշխարհում ամենաթանկ 1 լիտր կաթը հետևյալ հինգ երկրներում է.
Գայանա – 3,55 դոլար,
Բարբադոս – 3,53 դոլար,
Ջամայկա – 3,46 դոլար,
Հոնկոնգ (Չինաստան) – 3,12 դոլար,
Թայվան – 2,93 դոլար:
Բացի այդ, ըստ հետազոտության, կաթն ամենաէժանն է Թունիսում՝ 1 լիտրի միջին գինը 47 ցենտ է։ Ավելի կոնկրետ՝ աշխարհի ամենաէժան կաթը կարելի է ձեռք բերել հետևյալ հինգ երկրներում.
Թունիս – 47 ցենտ,
Իրան – 62 ցենտ,
Ուգանդա – 69 ցենտ,
Հնդկաստան – 70 ցենտ,
Բելառուս – 72 ցենտ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի միջին գինը 1.20 լարի է, մոտ 43 ցենտ: