
Ապրիլի 11-ին NOR ռադիոկայանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Նորաշենի բնակիչները դիմել էին մեզ՝ խնդրելով լուսաբանել Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի ֆուտբոլային մինի մարզադաշտի ներկայիս վիճակը։
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժին։
Ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը մեզ տեղեկացրեց, որ մինի մարզադաշտի վերանորոգում դեռ նախատեսված չէ։
Նշենք, որ Նորաշենի մինի մարզադաշտի արհեստական գորգը քանդվել է ուժգին քամիների հետևանքով և ներկայումս հրատապ վերանորոգման կարիք ունի։ Բացի այդ, դարպասներից մեկը նույնպես ընկած է գետնին։ Ճաղավանդակները պոկված վիճակում են։ Մարզադաշտի գիշերային լուսավորությունները ևս անսարք վիճակում են։