Նյու Յորքում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Նյու Յորքում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Կիրակի օրը ԱՄՆ Նյու Յորք նահանգում կործանված թեթև ինքնաթիռի բոլոր վեց ուղևորները զոհվել են, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

«Ոչ ոք չի փրկվել շաբաթ օրը մասնավոր ինքնաթիռի վթարից», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Նշվում է, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանք թռչում էին պլանավորված ընտանեկան տոնակատարության։

Հիշեցնենք որ ապրիլի 10-ին Նյու Յորքում զբոսաշրջային ուղղաթիռ է կործանվել ՝ ընկնելով Հադսոն գետը։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ Siemens կոնցեռնի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարը՝ կնոջ և երեք երեխաների հետ։