
Վրաստանում մինչև ապրիլի 17-ը կպահպանվի ցուրտ և տեղումներով եղանակը, իսկ ապրիլի 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի պարզ ու տաք եղանակ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ապրիլի 15-16-ը կպահպանվի ցուրտ և անձրևային եղանակը։ Ապրիլի 16-ին տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +8, +13, ապրիլի 17-ին կդիտվի պարզ և տաք եղանակ մինչև +14, +19 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ապրիլի 15-16-ը տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2, +7 աստիճան, ապրիլի 17-ին կդիտվի պարզ եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +8, +13 աստիճան: