Հուլիսի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայում տեղի ունեցավ հանդիպում գամգեբելի Գագիկ Ղարսլյանի և Մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցների միջև:
Հանդիպմանը քննարկվեց այն ֆուտբոլային թիմերի ֆինանսական աջակցության տրամադրման հարցը, որոնք պետք է մասնակցություն ունենան Վրաստանի սիրողական ֆուտբոլի առաջնության տրածաշրջանային փուլին:
Որոշում ընդունվեց տեղական բյուջեից հատկացնել 5 հազար լարի գումար տարածաշրջանային փուլի ֆուտբոլային հանդիպումների համար:
Սիրողական ֆոտբոլի տարածաշրջանային փուլի առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին Գանձա և Փոքր Խանչալի թիմերի միջև:
Այս տարի սիրողական ֆուտբոլի առաջնությունը կայանալու է շրջանային համակարգով՝ ըստ որի յուրաքանչյուր թիմ խաղալու է 10-ական խաղ:
Տարածաշրջանային փուլին մասնակցելու են 6 թիմ՝ Ախալցիխեի, Ասպինձայի, Ացխորիի թիմերը և ևս երկու թիմեր Նինոծմինդայից:
Ամենաշատ միավորներ ունեցող թիմը տարածաշրջանը կներկայացնի Վրաստանի ֆուտբոլի առաջնությունում:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է ֆուտբոլի սիրողական առաջնություն, որի նպատակն է ֆուտբոլը զարգացնել սկսնակների շրջանում:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանի հետ.
Բորիս Ղարսլյան