
Սննդի ազգային գործակալությունը հայտարարում է շուկայի հետազոտություն՝ լաբորատոր փորձարկումների համար՝ կենդանիների կերերում թունաքիմիկատների մնացորդների առավելագույն մակարդակը հայտնաբերելու նպատակով:
Տեխնիկական բնութագրերի համաձայն՝ մատակարարը պետք է կատարի անասնակերի 30 նմուշներում 3 ցուցանիշների վերաբերյալ հետազոտություն։
Ավելի կոնկրետ՝ լաբորատորիան պետք է հետազոտություն իրականացնի հետևյալ երեք ցուցանիշների վերաբերյալ:
«Լաբորատոր հետազոտության ներկայացված նմուշների փորձարկումը պետք է իրականացվի սույն գնման մեջ նշված փորձարկման ցուցանիշների փորձարկման ոլորտում հավատարմագրված լաբորատորիայում՝ հավատարմագրված մեթոդների կիրառմամբ»,- նշված է տեխնիկական հանձնարարականում։