
Այս գիշեր ուժեղ քամին ավերածություններ է գործել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Մեր ունեցած տեղեկություններով Փոքր Արագյալ, Ժդանովական, Սաթխա և Հեշտիա գյուղերում զգալի վնասվել են մի քանի տների ու գոմերի կտուրներ։ Վնասների չափը դեռևս գնահատման փուլում է։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Փոքր Արագյալի գյուղապետ Մասիս Վարդանյանը հայտնեց, որ բնակիչները դիմել են քաղաքապետարան՝ օգնության ակնկալիքով։
Ժդանովականի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանն իր հերթին նշեց, որ տեղյակ են առաջացած վնասների մասին, սակայն դեռևս չեն դիմել քաղաքապետարան։
Հեշտիա գյուղում քամու հետևանքով վնասվել է էլեկտրասյուն, ինչի արդյունքում ժամանակավորապես հոսանքի մատակարարման խափանումներ են եղել։
Հեշտիայի գյուղապետ Եգոր Քոթոյանը մեզ հայտնեց, որ էլեկտրասյունը արդեն վերանորոգվել է։ Իսկ այլ վնասներ քամին չի հասցրել գյուղին։
Հավելենք, որ քամին արմատախիլ է արել նաև ծառեր։
Քանի՞ բնակչի և ի՞նչ չափի օգնություն կտրամադրվի՝ NOR ռադիոկայանը կներկայացնի հետագա նյութերում։