Այս տարի Գանձա գյուղում ավանդական դարձած Վահան Տերյանի պոեզիայի օրը նշվելու է հուլիսի 23-ին:
Տոնակատարությունը կմեկնարկի սուրբ պատարագով 1840-ական թթ. Վահան Տերյանի պապի կողմից կառուցված Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում: Պատարագից հետո հյուրերը կայցելեն մեծանուն հայ բանաստեղծի տուն-թանգարան, իսկ ժամը 13:00-ին կսկսվի տոնական միջոցառումը, որը ինչպես միշտ կանցկացվի բաց երկնքի տակ: Տոնական համերգ-միջոցառմանը կմանակցեն Գանձայի և Օրոջալարի պարային համույթները, ՛՛Ռաֆայել-Ջավախ՛՛ կրթամշակութային կենտրոնի ասմունքողները, Հայաստանից Գագիկ Գինոսյանի անվան «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը և ևս երկու հայկական համույթներ Ծալկայից:
Վահան Տերյանի պոեզիայի օրը Գանձա գյուղում նշվում է սկսած 1967 թ.-ից: Այս տարի լրանում է նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի 60 ամյակը:
Տոնակատարության բոլոր ծախսերը ֆինանսավորվելու է տեղական բյուջեից:
Այս տարի հուլիսի 23-ին է նշվում նաև Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Նյութի մանրամասների մասին մենք զրուցեցինք գամգեոբայի մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանի հետ.
Անահիտ Զալալյան