
Լանչխութիի Նիգվզիանի գյուղի կենտրոնական մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում 28-ամյա Թոռնիկե Սուրմանիձեն մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ գիշերը։
Ըստ տեղեկությունների՝ կենտրոնական մայրուղով ընթացող ավտոբուսը տուն վերադառնալիս վրաերթի է ենթարկել երիտասարդին։
«Մեքենան կանգնեցրել է, բակ մտնելիս է եղել, ավտոբուսը հարվածել է ու գնացել»,- Guria News-ին պատմել է մահացածի գյուղացիներից մեկը։
Նա ասաց, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով։