Ձվի պահանջարկն աճել է

Ձվի պահանջարկն աճել է

Զատկի տոնին ընդառաջ ձվի պահանջարկը զգալիորեն աճել է, «BPN»-ին ասել է Թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի ղեկավար, «Կումիս»-ի հիմնադիր Զուրաբ Ուչումբեգաշվիլին։

Նա ասել է, որ Սուրբ Զատիկին ձվի գների փոփոխություն չի սպասվում։

Ձուն այն ապրանքներից է, որով Վրաստանը տարիներ շարունակ կարողանում է ինքնաբավ լինել։

Հարկ է նշել նաև, որ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից սպառողական ձու չի արտահանվել։

Հավելենք, որ ըստ Geostat-ի տվյալների, այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձուն թանկացել է 2,64%-ով։ tv9news.ge