ՀՀ է ներկրվել շուրջ 85 կգ «հաշիշ»

ՀՀ է ներկրվել շուրջ 85 կգ «հաշիշ»

Հայտնաբերվել է Հայաստան ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՊԵԿ–ից։ 

«Ագարակ» մաքսային անցման կետում ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկվել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը:

Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ կշռող 112 փաթեթ` լցված հաշիշով: ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն ձերբակալվել է: auroranews.am