Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

Վաշինգտոնը դժգոհ է այն ազդեցությունից, որ Պեկինը ունի Պանամայի ջրանցքի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք դժգոհ ենք Չինաստանի ազդեցությունից: Ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ընդհանրապես չպետք է «հրաժարվեր ջրանցքից»։

«Հենց հիմա մենք աշխատում ենք այս հարցի վրա Պանամայի հետ։ Մենք կորոշենք, թե ինչ անել»,- հավելել է նախագահը։