
Ապրիլի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մարզադպրոցում անցկացվեց «Ազատության» օրերին նվիրված բասկետբոլի մրցումներ 2011, 2012, 2013 թվականներին ծնվածների միջև։ Մասնակցում էին 4 դպրոցներ։
Մրցումները կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի ծառայությունը։
Աղջիկների մրցումներում 1-ին տեղ գրավեց Օրոջալարի հանրային դպրոցի թիմը, երկրորդ տեղում էր Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը։ Տղաների խաղում հաղթեց Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցը, իսկ երկրորդ տեղում էր Օրոջալարի դպրոցի տղաների թիմը։ Այս մրցումները անցկացվում են ամբողջ Վրաստանի տարածքում։
Հերթական խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին Օրոջալարի դպրոցում (սեղանի թենիս մարզաձև)։