
Ուժգին քամին վնասել էր տանիքներ Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Տուժածներին կհատկացվի օգնություն:
Երեկ՝ ապրիլի 15-ին ուժգին քամու հետևանքով Նինոծմինդայի մունիցիպալիտետում վնասվել էին մի շարք տների և անասնագոմերի կտուրներ։ Քամուց տուժել են Փոքր Արագյալ, Ժդանովական, Սաթխա, Օրոջալար գյուղերը։
Պարզելու համար թե ում և ինչ չափի օգնություն կտրամադրվի՝ NOR ռադիոկայանի լրագրողները դիմեցին Նինոծմինդայի քաղաքապետարան։
NOR-ի հետ զրույցում Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը տեղեկացրեց, որ օգնություն կտրամադրվի այն բնակիչներին, ովքեր դիմել են քաղաքապետարան։ Ինչպես պարզաբանեց քաղաքապետը, արդեն դիմել են Փոքր Արագյալի երկու տուժած բնակիչ։ Քաղաքապետը նշեց, որ Օրոջալարում կվերանորոգվի նաև վնասված մեկ վարչական շենքի տանիք, որը նույնպես վնասվել է քամու հետևանքով։
Այն բնակիչները, ովքեր դիմել են քաղաքապետարան օգնության ակնկալիքով, կստանան փոխհատուցում 700-ից 1000 լարիի սահմաններում։
Կարդացեք նախորդ նյութը՝