Քաղցր և համեղ ձմերուկ ընտրելու համար գոյություն ունի մի քանի կանոն, հայտնում է 1in.am-ը:
Չափսը
Իդեալական չափը ձմերուկի միջին չափն է՝ 5-7 կգ:
Տղա և աղջիկ
Ձմերուկը տարբերվում է «սեռային» նշաններով. «Տղաները» մեծ են և երկարավուն: «Աղջիկները» ավելի փոքր են և ավելի կլոր: «Աղջիկները» ավելի համեղ են և քաղցր:
Պոչը
Այն անպայման պետք է լինի: Դեղնավուն չոր պոչը հասունության նշան է, իսկ եթե պոչը կանաչ է, ձմերուկը քաղել են անհաս վիճակում:
Կտկտոցով
Հասուն ձմերուկն արձակում է բարձր ձայն: Իսկ եթե այն վերևից և ներքևից թեթև սեղմեն, ապա կճաքի:
Կտրելով
Շատ վաճառողներ կտրում են այն, որպեսզի գնորդին ցույց տան հասած լինելը: Այդպիսի բան պետք չէ անել, քանի որ ձմերուկը ակնթարթորեն իր մեջ է հավաքում դանակի կեղտը, բակտերիաներ և փոշի:
Քիմիական «անցյալի» նշանները
Եթե կտրված ձմերուկն ունի սպիտակ կամ դեղնավուն երակներ, ապա այն պարունակում է նիտրատներ:
Սեփական վաճառող
Երբե՛ք մի վերադարձեք այն վաճառողի մոտ, ում մոտից գնել եք նիտրատներով ձմերուկ կամ այն ուտելուց հետո ստացել եք ստամոքսի խանգարում: Անպայման նա ձեզ կրկին անորակ ձմերուկ կտա:
Ոչնչով չհիմնավորված սեփական դիտարկումներ
Հարթ, գեղեցիկ, հավասարաչափ ձև ունեցող ձմերուկը սովորաբար լինում է ոչ համեղ: Համեղ է այն ձմերուկը, որը մի քիչ ծուռ է, հողին հենված մասով՝ սպիտակ բծերով: