Ուկրաինայի նախագահը Վրաստան կայցելի հուլիսի 17-ին

Ուկրաինայի նախագահը Վրաստան կայցելի հուլիսի 17-ին

Պաշտոնական այցով հուլիսի 17-ին Վրաստան կայցելի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Պորոշենկոն Թբիլիսի կժամանի տիկնոջ, Ուկրաինայի կառավարության ու գործարար համայնքի ներկացուցիչների հետ:

Վրաստանի նախագահական նստավայրում հուլիսի 18-ին նախատեսված է Պորոշենկոյի դիմավորման արարողությունը, այնուհետև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպում, երկկողմ համաձայնագրերի ստորագրում, որից հետո երկու երկրների նախագահները լրատվամիջոցների առջև հանդես կգան համատեղ ասուլիսով:

Ուկրաինայի նախագահը կայցելի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ կտեղադրի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողին, կլինի նաև Խորհրդային օկուպացիայի թանգարանում:

Պյոտր Պորոշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին կայցելեն Վրաստանի կողմից չվերահսկվող Խուրվալեթի գյուղ՝ տեղում ծանոթանալու շփման գծում տիրող իրավիճակին:

Հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են նաև Պյոտր Պպորոշենկոյի հանդիպումները վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հետ:

Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ Թբիլիսիում կմեկնարկի վրաց-ուկրաինական գործարար ֆորումը:

Պաշտոնական այցի շրջանակներում Պորոշենկոն կայցելի նաեւ Սվանեթի եւ Աջարիա:
www.aliq.ge



Opinion, pooling and voting