
ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները սկսել է զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխել Եվրոպա՝ դաշնակիցների և գործընկերների հետ DEFENDER 25 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու համար, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Եվրոպա կժամանի ընդհանուր առմամբ 5400 ամերիկացի զինծառայող։ Մայիսի 11-ից հունիսի 24-ը կայանալիք զորավարժություններին, բացի Միացյալ Նահանգներից, որն անցկացնելու է զորավարժությունները, կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի 18 անդամ և գործընկեր երկիր։
ԱՄՆ ուժերի DEFENDER 25-ի շրջանակներում կանցկացվի զորավարժությունների երեք հիմնական փուլ՝ Swift Response, Immediate Response և Saber Guardian: Ընդհանուր առմամբ, դրանց կներգրավվի ԱՄՆ-ի, դաշնակիցների և գործընկերների մոտ 25000 զինծառայող, որոնք կաշխատեն համակարգման, մարտավարության և սարքավորումների համատեղելիության բարելավման ուղղությամբ։