«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Փոթի և Կուլևի նավահանգիստներ և Փոթի ազատ արդյունաբերական գոտի» մաքսային անցակետում կանգնեցվել են Գերմանիայից և Եգիպտոսից ներկրված սառեցված հավի մսով և քաղցր կարտոֆիլով բեռնված մեքենաներ։
Օրենսդրությամբ նախատեսված սահմանային կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մասնավորապես, ֆիզիկական զննման ժամանակ քաղցր կարտոֆիլի 70%-ում հայտնաբերվել է սպառման համար ոչ պիտանի, ինչի արդյունքում բեռը ենթարկվել է ամբողջական ոչնչացման։
Բացի այդ, մաքսային հսկողության շրջանակներում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 27 հազար կիլոգրամ սառեցված հավի մսից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին միկրոօրգանիզմ՝ Salmonella:
«Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 463 որոշման համաձայն՝ նշված ապրանքները (հավի սառեցված միսը) ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- ասված է հաղորդագրությունում։