
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Թբիլիսիում ընթացող Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ինչպես հայտարարել է նախարարը, Թբիլիսիում ընթացող հանդիպմանը քննարկվում են այն թեմաները, որոնք առնչվում են երեք երկրին՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։
«Այս հանդիպման ընթացքում քննարկվում են այն հարցերը, որոնք վերաբերում են բոլոր երեք երկրներին, և սա երկկողմ հարցերին չի առնչվում։ Մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք ներկայացնում են ընդհանուր շահ, և չենք անդրադառնում մեր միջև առկա բաց հարցերին։ Այսօր քննարկման թեմա են լինելու միջսահմանային գետերն ու մի շարք այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ նման հարթակի կազմակերպումը գնահատում ենք որպես դրական իրադարձություն», – հայտարարել է Բայրամովը։