
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել միգրացիոն օրենսդրությունը զգալիորեն խստացնող փոփոխությունների նախագիծ։ Խնդիրը վերաբերում է երկրում օտարերկրացիների գտնվելու կանոններին, ապաստանի ընթացակարգերին և արտաքսման մեխանիզմներին։
Հիմնական փոփոխությունները.
Ինչ կփոխվի ապաստանի հարցերում.
ՆԳՆ-ն ընդգծում է, որ օրինագիծը մշակվել է Եվրախորհրդարանի եւ Եվրախորհրդի վերադասներին համապատասխան։
Ներկայում արտաքսման մասին որոշումները կայացնում են ՆԳՆ միգրացիոն վարչությունը և դատարանը։ Օտարերկրացիներին կամավոր հեռանալու համար տրվում է մինչև 30 օր: Մերժման դեպքում կիրառվում են հարկադիր միջոցներ, այդ թվում՝ ռեադմիսիա քաղաքացիության կամ մեկնման երկիր։
2024 թվականին իշխանությունների որոշմամբ Վրաստանը լքել է 430 օտարերկրացի։ Նրանց թվում են եղել բողոքի ակցիաների մասնակիցներ, ովքեր վարչական կալանքի են ենթարկվել։
Իրավապաշտպաններն այնուհետ մատնանշել են, որ նման գործելակերպը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Նրանք նաև զգուշացրել են, որ խաղաղ ցույցերին մասնակցելու համար օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելը հակասում է ազգային օրենսդրությանը։