Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ նա կալանավորվել է

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ նա կալանավորվել է

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»,- ասված է հաղորդագրությունում։