Վանանուշ Լևոնի Բդոյան-Փութուլյանը ծնվել է 1950թ. Խոջաբեկ գյուղում:
Միջնակարգ կրություն ստացել է Խոջաբեկի դպրոցում: 1968թ. ընդունվել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: 1972թ. ավարտելով ինստիտուտը՝ վերադարձել է հարազատ քաղաք և սկսել աշխատել թիվ 1 դպրոցում: Զուգահեռաբար 5 տարի աշխատել է հեռակա դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
1972-2012թթ. Վանանուշ Բդոյանը ֆիզիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 1 դպրոցում:
Նա 40 տարվա աշխատանքային փորձ ունի:
“Կնոջ համար մանկավարժի մասնագիտությունը ամենալավն է ու ամենահետաքրքիրը՛՛, -կարծում է Վանանուշ Բդոյանը: Վաստակաշատ ուսուցչուհին ամուսնացած է, ունի երկու երեխա և 4 թոռ:
Մանրամասները լսեք Վանանուշ Բդոյանի հետ մեր հարցազրույցում.
Լուսանկարը Վանանուշ Բդոյանի արխիվից է
Լուսանկարը Վանանուշ Բդոյանի արխիվից է
Անահիտ Զալալյան