
Այսօր` ապրիլի 19-ին, ժամը 17:10-ի սահմաններում Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին «Lexus» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել արտերի մեջ։
NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ բարեբախտաբար զոհեր չկան։ Տեղում աշխատում են ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները։