Պարեկային ոստիկանության դեպարտամենտը նախազգուշացնում է քաղաքացիներին

Պարեկային ոստիկանության դեպարտամենտը նախազգուշացնում է քաղաքացիներին

Պարեկային ոստիկանության դեպարտամենտը հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»-ում և պարեկային ոստիկանության միասնական սպասարկման կենտրոնի թեժ գծում քաղաքացիների կողմից բազմաթիվ զանգեր են ստացվել։

Հայտարարության համաձայն՝ զանգերի նախաձեռնողները նշում են, որ ստացել են անհասկանալի բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ՝ իբր պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի անունից։

«Քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք պարզաբանել, որ այս հաղորդագրությունները չեն ուղարկվել պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի կողմից, և կոչ ենք անում չընկնել մոլորության մեջ։

Նաև հայտարարում ենք, որ այս փաստը կքնննվի համապատասխան ծառայության կողմից», – նշվում է պարեկային ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ։ Փոխանցում է tv9news.ge-ն։