Պուտինը Սուրբ Զատկի 30 ժամյա հրադադար է հայտարարել

Պուտինը Սուրբ Զատկի 30 ժամյա հրադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատկի առիթով հրադադար է հայտարարել, որը կսկսվի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։

«Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։

Կրեմլի ղեկավարը միաժամանակ նշել է, թե այդ ընթացքում Ուկրաինայի գործողությունները ցույց կտան, թե որքանով է Կիևը պատրաստ խաղաղ կարգավորմանը։

«Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն Կիևի կողմից հրադադարի հնարավոր խախտումներին, հետ մղեն հակառակորդի կողմից յուրաքանչյուր սադրանք ու ագրեսիվ գործողություն»,- ասել է նա։

Azatutyun.am