Թուրքիայում շրջվել է վրացական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամներին փոխադրող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել Գիրեսուն քաղաքի մոտակայքում: Այս մասին գրում է NEWS.am-ը՝ հղում կատարելով «Իմեդի» հեռուստաալիքն: Վերջինիս փոխանցմամբ վթարի հետեւանքով 38 մարդ է տուժել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է, երբ բոլոր ուղեւորները քնած են եղել: Ենթադրվում է, որ քնել է նաեւ վարորդը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:
Տուժածների մեծ մասը երեխաներ են, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Լուրջ վնասվածքներ է ստացել նաեւ համույթի պարուսույցը: