
«Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում։
Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և գլոբալ բնապահպանական խնդիրների վրա, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, անտառային տարածքների վերականգնումը, պահպանվող տարածքների կայուն կառավարումը և այլն։
Միասին կառուցենք ապագա, որտեղ բնությունն ու մարդն ապրում են ներդաշնակության մեջ։
Պահպանենք Երկիրը՝ մեր և գալիք սերունդների համար»,-նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։