Բժիշկը սրտի համար սուրճի վնասակար երկու տեսակ է անվանել

Բժիշկը սրտի համար սուրճի վնասակար երկու տեսակ է անվանել

Սրտաբան Սեմ Սետարեհն ասել է, որ երկու տեսակի սուրճ բացասաբար է ազդում սրտի վրա։ Բժիշկը վտանգավոր ըմպելիքներն անվանել է 20minutos հրատարակության հետ զրույցում։

Ինչպես նշել է Սետարեհը, ավելի լավ է խուսափել քաղցր սուրճից, ինչպիսիք են՝ կարամելային մակկիատոն և ֆրապուչինոն, քանի որ դրանք հարուստ են կալորիաներով, շաքարով և անառողջ ճարպերով:

«Շաքարը կարող է վնասել արյունատար անոթները, մեծացնել սրտի հիվանդությունների, շաքարախտի և հիպերտոնիայի վտանգը»,- բացատրել է բժիշկը։

Բժիշկը մարդկանց հորդորել է նախապատվությունը տալ էսպրեսոյին և սուրճի մեջ շաքարը փոխարինել դարչինով, որն ունի մեծ թվով օգտակար հատկություններ։ Ծայրահեղ դեպքում կարելի է բաժակի մեջ բուսական կաթ ավելացնել, բայց այն չպետք է շատ քաղցր լինի, եզրափակել է փորձագետը։