
Գուրջաանի մունիցիպալիտետի Չումլաղի գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Տեղեկությունների համաձայն՝ գյուղացիներից մեկը կրակել և սպանել է մեկ մարդու, իսկ մոտակայքում գտնվող մի երիտասարդ թեթև վիրավորում է ստացել։
Մեկ վարկածի համաձայն՝ միջադեպը, հավանաբար, կապված է վրեժխնդրության և կողմերի միջև անցյալում տեղի ունեցած հակամարտության հետ։
Դեպքը տեղի է ունեցել գյուղի կենտրոնում։ Հետաքննություն է ընթանում։