
Գարեջրի արտադրությունը Վրաստանում տարեցտարի աճում է։ Այս մասին ասվում է գինու և այլ ալկոհոլային խմիչքների ոլորտի ուսումնասիրության մեջ։
Նույն ուսումնասիրության համաձայն՝ 2024 թվականին Վրաստանում արտադրվել է 362 մլն լարիի 127 հազար տոննա գարեջուր։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին այս ցուցանիշը կազմել է 126 հազար տոննա, իսկ արժեքային առումով՝ 334 միլիոն լարի, մինչդեռ 2022 թվականին գարեջրի արտադրությունը կազմել է 122 հազար տոննա՝ 295 միլիոն լարի։
Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, վերջին երկու տարում զգալիորեն աճել է գարեջրի արտահանման արժեքը, ինչպես նաև 1 լիտրի արտահանման գինը, որը մրցունակ է համաշխարհային շուկայում։
Ավելի կոնկրետ, ուսումնասիրության համաձայն՝ 2024 թվականին Վրաստանից արտահանվել է 7 մլն ԱՄՆ դոլարի գարեջուր։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի տվյալներով, գարեջրի 1 լիտրի արտահանման գինը միջինում կազմել է 1,20 դոլար։
Ինչ վերաբերում է 1 լիտր գարեջրի արտահանման գնին, ապա տվյալներն ըստ երկրների հետեւյալն են.
Հայտնում է bpn.ge-ն։