Ապրիլի 23-25-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Ապրիլի 23-25-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) տեղ-տեղ կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +23 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +17 աստիճան տաքություն։