Նինոծմինդայում ջրի արտահոսքերը շարունակվում են

Նինոծմինդայում ջրի արտահոսքերը շարունակվում են

Նինոծմինդայի Գոգոլ և Կարլ Մարքս փողոցների բնակիչները երկար ժամանակ է ահազանգում են ջրի արտահոսքի խնդիրների մասին։ Բնակիչների փոխանցմամբ՝ այս խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Այսօր NOR ռադիոկայանի լրագրողները նույնպես ականատես եղան, որ Կարլ Մարքս փողոցի մայթին առկա է ջրի արտահոսք։

Խնդրի պատճառների ու լուծման ժամկետների մասին տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեի հետ։ Սակայն նա հայտնեց, որ գտնվում է արձակուրդում և ասաց դիմել մյուս աշխատակցին։ Աշխատակիցը նշեց, որ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել։

Ջուրը շարունակում է հոսել։

Կարդացեք նախորդ նյութերը՝