Հուլիսի 17-ին Ախալքալաքիում կայացավ 13 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն «Ջավախքի դիմանկարներ» թեմայով: Նյութերը պատրաստել էին “Multimedia Skills For the Ethnic Communities” թրենինգի մասնակիցները Ախալքալաքիից և Նինոծմինդայից:
Ֆիլմերը գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին՝ բաղկացած 4 անդամներից: Ժյուրին ընտրեց 13 խմբային աշխատանքներ, որոնցից 7-ը Ախալքալաքից էր, իսկ 6-ը՝ Նինոծմինդայից: Հաղթող ճանաչվեցին 5-ը: Առաջին հորիզոնականը գրավեց Կարեն Շահբեկյանը՝ իր «Մեծ ընտանիք» պատմությամբ, երկրորդ հորիզոնականը գրավեցին Մարգարիտա Քասանշյանը, Բելլա Զոփունյանը և Արթուր Մոսոյանը Ախալքալաքիից՝ «Բռցքամարտիկ» ֆիլմով: Երրորդ հորիզոնականը գրավեցին Անիտա և Լոլիտա Հարոսյանները Նինոծմինդայից՝ «Օֆելյա և Արտաշ. տարեց զույգի պատմությունը» ֆիլմով: Հատուկ մրցանակի արժանացան Վերոնիկա Թումասյանի և Գայանե Դարբինյանի «Միայնակը» ֆիլմը և Ախալքալաքիից Գոհար Դարբինյանի և Սեդրակ Սարգսյանի «Ընկերներ» ֆիլմը:
Նշենք, որ թրենինգին մասնակցում էին 40 մասնակիցներ Նինոծմինդայից և Ախալքալաքիից: Նշված թրենինգը իրականացնում է GIPA-ն 2016 թ.-ի նոյեմբերից
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և հովանավորությամբ:Նախագծի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար ցանկացած մասնագիտության պարագայում, և դառնալ ակտիվ քաղաքացի տարածաշրջանի, երկրի և աշխարհի համար:
Բորիս Ղարսլյան