
Կախեթիի Կղվարելիի մունիցիպալիտետի Սաբուե գյուղում երկու մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարից:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 22-ին։
Տեղացիների խոսքով՝ արագընթաց մեքենան վրաերթի է ենթարկել իրենց տան դիմաց նստած զույգին։ Դաժան բախման հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ aliq.ge