Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի։ Ինչպես հայտնում են Կիևի ռազմական վարչությունից, փրկարարները կարողացել են փլատակներից դուրս բերել ևս մի քանի դիակ, այդ թվում՝ 27-ամյա կնոջը։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վիրավորների թիվը հասնում է 90-ի։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի գիշերը հարձակումներ են իրականացվել անօդաչու սարքերով և հրթիռներով Կիևի, Ուկրաինայի այլ քաղաքների և մարզերի ուղղությամբ։ Ապրիլի 25-ը Կիևում հայտարարվել է սուգի օր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածները հասցվել են «ավիացիոն, հրթիռա-տիեզերական, մեքենաշինական և տանկաշինության արդյունաբերության օբյեկտներին»։